Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 6-ին` ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Lexus մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Մ.-ն (ծնված 2003 թ․), Հ. Մ.-ն (ծնված 2007 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2012 թ․) և Թ. Ս.-ն (ծնված 1981 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Հ. Մ.-ի և Ա. Մ.-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի փականը։