Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Ֆրանսիա Պաշտպանության նախարարի այցին՝ նա ասաց, թե ՊՆ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի։
«Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», — նշեց փոխնախարարը։