Հայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է, և այդ գործում իրենց դերն ունեն եռանդուն և նոր ընկերությունները, որոնք բազմապրոֆիլ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ., միակ հիմնադիրն ու տնօրենը Նարեկ Նալբանդյանն է։ Ընկերության նպատակն է ստեղծել արժեքներ, որոնք կնպաստեն ինչպես ժողովրդի բարեկեցեությանը, այնպես էլ ՀՀ տնտեսության զարգացմանն ու ավելի ամուր հիմնաքար կհանդիսանանա հզոր և զարգաացած պետություն ունենալու համար։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ին է պատկանում «Նալբանդյան ալյուրը»՝ ստացված բարձրակարգ ցորենից և առանց հավելանյութերի: Ալյուրի արտադրության գործարանները գտնվում են Մասիսի և Տափերականի տարածաշրջաններում։ Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր համայնքում գործում է ընկերությանը պատկանող Շիրակ թռչնաֆաբրիկա-ն` «ՇԻՐԱԿ ՁՈՒ» ապրանքանիշով։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործում է բնական աղբյուրի ջրի և լիմոնադի շշալցման գործարանը, Չարենցավանում է գործում ընկերության սպիրտի արտադրության և օղու շշալցման գործարանը, որը պրեմիում դասի օղիներ է արտադրում։ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնող, 200-ից ավելի բեռնատարներով համալրված պարկը բեռնափոխադրումներ է իրականացնում Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ։ Եղվարդ քաղաքում գործող «Trucks Service»-ը Հայաստանում գործող ամենամեծ տեխ սպասարկող համալիրն է,նախատեսված՝ բեռնատարների,կցորդների,կիսակցորդների, ավտոբուսների,թեթև բեռնատար մեքենաների և թամբային քարշակների տեխսպասարկման համար։ Ընկերության գործունեության ոլորտներից է նաև լիառացիոն համակցված կերերի արտադրությունը։ Կառուցվել է տարածաշրջանում նմանը չունեցող, ժամանակակից սարքավորումներով համալրված, 1 ժամում 20 տոննա արտադրողականությամբ գերհզոր գործարան, որտեղ Nalbandyan Agro/Նալբանդյան Ագրո ապրանքանիշով, արտադրվում են համակցված կերեր բոլոր տեսակի կենդանիների համար, ինչպես նաև կերերի (կոնցենտրատների) լայն տեսականի: Ընկերությունը զբաղվում է նաև ցեմենտի մեծածախ վաճառքով և դիստրիբյուցիայով, տրանսպորտային պարկը համալրված է 50-ից ավելի ցեմենտատարներով, մատակարարվում է բարձրորակ ցեմենտ։ Տուրիզմի և հյուրընկալության ոլորտում էլ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը լուրջ գործունեություն է ծավալում, Eighty Eight հյուրանոցային համալիրների ցանցը գործում է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում`անմիջապես Սևանա լճի ափին, Ծաղկաձորում, Արգել, Արզնի համայնքներում, հետագայում կառուցելու են Երևանում և այլ հանգստավայրերում։ Սևանա լճի ափին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ն իրականացնում է հանրային երեք լողափերի կառավարում և սպասարկում, կատարվել են խոշոր ֆինանսական ներդրումներ, այդ լողափերում մի շարք անվճար ծառայություններ են մատուցվում։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը նաև մարմնամարզության ֆեդերացիայի և համահայկական խաղերի գլխավոր հովանավորն է։
Լրահոս
Մեծ Բրիտանիան զգուշացրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին
Թագավորական նավատորմի նախկին հրամանատար և նախկին անվտանգության նախարար լորդ Ալան Ուեսթը զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի։ Նա այս հայտարարությունն արել է «Լորդ խոսնակի անկյուն» փոդքասթի ժամանակ։
«Մենք,...
Ծեծկռտուք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարին հրել-գցել են․ նա հիվանդանոցում է
Նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Իսրայելում հայտնաբերվել է աշխարհի ամենահին մարդ-կենդանու արձանիկը
Իսրայելցի հնագետները հայտնել են աշխարհի ամենահին քանդակի հայտնաբերման մասին, որը պատկերում է մարդ-կենդանի փոխազդեցություն: Հայտնագործության մասին նկարագրվել է PNAS ամսագրում :
Հետազոտողները պարզել են, որ արձանիկը ստեղծվել...
Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում, փլատակների տակից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում
Նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա...
Օրվա աղոթք
Գոհանում եմ Քեզանից,
ով Տեր իմ և Աստված իմ,
և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով...
Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է
Վաղարշապատի (Էջմիածնի) խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները դարձան ոչ միայն տեղական քաղաքական կյանքի թերևս ամենախորհրդանշական դրվագներից մեկը, այլ նաև՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների ուրվագիծը։...
Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Հանրապետության պետական պարտքի դինամիկան վերջին տարիներին ձեռք է բերել այնպիսի բնույթ, որը պահանջում է լուրջ վերլուծություն, հանրային քննարկում և համակարգային քաղաքական...
«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները...
