Արդեն 200-ից ավելի զոհ ունենք. Վահե Հակոբյան

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

— Պարոն Հակոբյան, մենք տեղեկություն ունենք, որ այժմ Դուք Ռուսաստանում եք գտնվում:

— Այո, հիմա Մոսկվայում եմ:

— Իսկ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ:

— Չեմ կարող ասել:

— Արդեն երկրորդ օրն է Հայաստանն Ադրբեջանի հրետակոծությունների թիրախում է, իշխանական շրջանակներն էլ տարատեսակ անկարևոր հարցեր են պառլամենտում քննարկում, սակայն ամենակարևորից` գրեթե չեն խոսում….

— Օրվա իշխանությունները հանցավոր պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ: Ուրիշ բան ես չեմ էլ սպասում նրանցից:

— Ի՞նչ պայմանավորվածություն: Ի՞նչ եք ակնարկում:

— Չեմ կարող ասել: Ի՞նչ կարևոր է նոր է, թե՞ հին է: Քաջատեղյակ են, թե ինչ է կատարվում, դա լրիվ հերիք է: Հիմա էլ ԱԺ-ում նստած սերմացուների հարց են քննարկում: Երևի հիմա ամենակարևոր հարցը դա է:

— Իրավիճակից դուրս գալու ելքը տեսնո՞ւմ եք:

— Իշխանություններին պետք է վռնդել հենց այս պահին: Բոլորով պետք է համախմբվենք և տանք համապատասխան, արժանի պատասխան: Էստեղ էական չէ, թե ամերիկացիների, ֆրանսիացիների, թե պարսիկների ձեռքը կբռնենք, պետք է համախմբվել անհապաղ` առանց լիրիկական զեղումների:

— Որոշ շրջանակներ նաև մեղադրում են ընդդիմությանը, նշելով, թե դուք չեք համախմբվում իշխանության շուրջ, ձեր կեցվածքը կրավորական է:

— Ինչքան ուզում են թող մեղադրեն, դա էնքան մեկ է ինձ համար:

— Բայց նրանց շարքերում նաև ձեզ ձայն տված քաղաքացիներն են:

— Ինչո՞ւմ են մեղադրում, բայց:

— Ոչ այնքան վճռական լինելու մեջ:

— Հա, եղավ, ես իրենց շնորհավորում եմ այդ կապակցությամբ:

— Նիկոլ Փաշինյանը հայտնել է 49 զոհի մասին: Դուք Սյունիքից տեղեկություն ունե՞ք:

— 200-ը վաղուց անցել է: 200-ից ավելի զոհ ունենք:

— Լարված իրավիճակը կարո՞ղ է լայնամասշտաբ պատերազմի վերածվել:

— Էս փուլում ոչ, բայց քանի որ ադրբեջանցիները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պատրաստ են տալ ամեն ինչ, ես ոչինչ էլ չեմ բացառում:

— Ամեն ինչ ասելով ի՞նչ նկատի ունեք:

— Նրանց նպատակը Սյունիքը կտրելն է և դրանով Երևանից Սյունիք կապը խզելը: Թշնամու ախորժակը շատ մեծ է, դեռ շատ բաներ են ուզելու: Ոտնձգություններ կարող են կատարել նաև Երևանի ուղղությամբ: Որտեղ կարողանան` գրավելու են:

— Դե եթե Հայաստանի վարչապետն, ինչպես Դուք նշեցիք, պայմանավորվածություն ունի նրանց հետ, էլ ինչո՞ւ չպետք է կարողանան….

— Իմ ասածը հենց դա է: