Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ազգային ժողովի մուտքի մոտ լարված իրավիճակ . մի խում քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում, ակայն մեծ թվով կարմիր բերետավորները նրանց թույլ չեն տալիս մոտենալ ԱԺ մուտքին:
Այստեղ է նաեւ «Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը, ով կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց: Ասյտեղ են նաեւ «Համախմբում» նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը, «1565« շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:
«Ինչու եք 7 շերտանի պատ դրել, ես ուզում եմ իմ պատգամավորին տեսնել, հարց տալ: Ծառայողների ախպերները, ծնողները, բոլորը պետք է ոտքի կանգնեն: Ոչ մի վստահություն չկա ոչ ձեր հանդեպ, ոչ էսօրվա կառավարության հանդեպ: Ինչքան պետք է Նիկոլին պաշտպանեք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Լրագրողները ԱԺ շենք մտնող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեցին, թե արդյոք կլինեն հրաժարականներ, ինչին նա պատասխանեց. «Եթե 100, 200 կամ 3 հազար հոգով հրաժարական են պահանջում, դա հիմք չունի»:
Այդ պահին հետեւից մի երիտասարդ աղջիկ շշով ջուրը շփեց նրա ուղղությամբ: Ոստիկանները բերման ենթարկեցին նրան: