Խոզնավարից տարհանվել են կանայք ու երեխաները. Թշնամին հրետակոծում է գյուղից քիչ վերեւ ընկած հատվածը եւ դիրքերը

248

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում գիշերվանից լսվում են գյուղի վերևի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից իրականացվող հրետակոծության ձայները։ Միայն կեսօրից հետո համեմատաբար թուլացել է ինտենսիվությունը, բայց գյուղից մի քիչ վերև ընկած հատվածը ևս թշնամու հրետակոծության տակ է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։

«Գիշերն ահավոր ինտենսիվ հրետակոծում էին մեր դիրքերը։ Ադրբեջանցիների թիրխում էր նաև գյուղից մի քիչ վերև ընկած հատվածը։ Գնդակների, պայթյունների ձայները բավականին մոտիկից են լսվում»,-ասաց Զաքյանը՝ հավելելով, որ կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են։