ՊՆ-ն շրջափակման մեջ հայտնված և զոհված զինվորի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

259

Այս տարբերակով ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար կարելի է դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron

Այսօր համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։

Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։

Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը սպանվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։

Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ին փոխանցել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։

«Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,- ասել է ՊՆ խոսնակը։

Նշենք, որ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում այս տեսանյութը հրապարակվել է դեռ 2021 թվականի նոյեմբերի 23-ին։