Կամուրջից իրեն նետած աղջկա գրպանում երկտող են հայտնաբերել

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացին իրեն ցած է նետել։  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։ Փրկարարները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները և բժիշկը մոտ 1 կմ վիրավորին դուրե են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Այնուհետև գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանի ուղեկցությամբ՝ շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ ուղեկցեցին վերակենդանացման բաժանմունք։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։