«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին, հաղորդում է Ռիա Նովոստին:

«Հունաստանը մեզ սպառնում է S-300-ով: Հեյ Հունաստան: Մի մոռացեք ձեր պատմությունը: Եթե ​​շարունակեք ձեր գործողությունները, ստիպված կլինեք վճարել դրա համար։ Մի բան կասեմ՝ մի մոռացեք Իզմիրը։ Կղզիների օկուպացիան մեզ չի չի անհանգստացնում: Կգա ժամանակը, և մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ինչպես սովորաբար ասում եմ` մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը»,- ասել է Էրդողանը TEKNOFEST փառատոնում ելույթի ժամանակ։

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հունական կողմը S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է կիրառել թուրքական F-16-ները գրավելու և ուղեկցելու համար։ Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվում էին Հռոդոսից արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ «չնայած այս թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են իրենց ծրագրած խնդիրները եւ ապահով վերադարձել իրենց բազաներ»։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Աթենքն իր S-300-ները Կրետեում տեղակայել է թուրքական F-16-ների դեմ։