Անհայտ անձը գրել է, թե ինքը «Խոտաբիչն» է ու կկտրի պաշտոնյաների կոկորդը, կպայթեցնի մետրոն․ հաղորդում ոստիկանությանը

Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ օպերատիվ հերթապահության փոխգնդապետ Հ․-ն ոստիկանությանը հայտնել է հետեւյալը․ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ասել է ԱԻՆ-ին, թե ինքը «Խոտաբիչ» է և պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը:

Ահազանգը ոստիկանությանը տրվել է երեկ՝ օգոստոսի 16-ին։ ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած այս անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Մեր տեղեկություններով՝ հաղորդագրությունն ԱԻՆ-ին ուղարկվել է ռուսերենով։

Փոխգնդապետի՝ ոստիկանությանը տրված հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի քննչական վարչություն: