Երեկվանից ողջ համացանցը ողողված էր փոքրիկ Մարատի լուսանկարներով և աղոթքներով:
5-ամյա երեխան Սուրմալուի պայթյունի հետևանքով մնացել էր փլատակների տակ:
Այսօր ցավալիորեն տեղեկացանք, որ հայտնաբերվել են երեխայի, նրա մոր և մորաքրոջ դիերը:
Համացանցի օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ երեխային գտել է սիրված դերասան Գևորգ Գրիգորյանը, ով կամավորությամբ գտնվում է Սուրմալուում և իր օգնությունն է ցուցաբերում տուժածներին և փրկարարներին: