Ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի

692

Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով

Արդեն հայտնի է Վրաստանում 2022-2023 ուսումնական տարվա օրացույցը, հայտնում է jnews.ge-ն։ Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ին և կշարունակվի 74 օր մինչև դեկտեմբերի 29-ը։ Կիսամյակի ընթացքում ոչ աշխատանքային օր կլինի հոկտեմբերի 14-ը և նոյեմբերի 23-ը։ Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կշարունակվեն մինչև հունվարի 15-ը։

Երկրորդ կիսամյակը կսկսվի հունվարի 16-ից և կշարունակվի մինչև հունիսի 15-ը, բացառությամբ 1-ին և 12-րդ դասարանների։ Առաջին դասարանի համար կիսամյակը կտևի 74 օր և կավարտվի մայիսի 25-ին, իսկ ավարտական դասարանի համար 79 օր` մինչև մայիսի 19-ը։ Երկրորդ կիսամյակի ընթացքում հանգստյան օր կլինեն հունվարի 19-ը, մարտի 3-ը և 8-ը, ապրիլի 9-ը, մայիսի 9-ը, 12-ը և 26-ը։

Գարնանային արձակուրդները կտևեն 1 շաբաթ` մարտի 9-ից 14-ը, իսկ զատկական տոներին երեխաները ազատ կլինեն 4 օր` ապրիլի 14-ից 17-ը։ Դեռ հայտնի չէ 2022-2023 ուսումնական տարին առցանց կլինի թե դասասենյակներում, բայց ըստ օրացույցի այն կտևի 171 օր։