Նոյեմբերի 9-ի թուղթը չեղարկվեց

132

Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա մասնավորապես բարձրացրեց Արցախում ռուսական «խաղաղարար» կոնտինգենտի մասնակցությամբ ու թողտվությամբ Հին Թաղեր-Խծաբերդ եւ Փառուխ բնակավայրերի օկուպացման, միջազգային մանդատով օժտված խաղաղապահների մասին, հարցեր է առաջացրել հայ հանրության մոտ՝ ինչու է Փաշինյանն այս մասին խոսում ուշացած, երբ այդ ամենը հայտնի էր վաղուց եւ կարելի էր բարձրաձայնել ու փորձել շտկել։

Հարցերը տեղին են, առավել եւս, որ Լավրովի հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ մտահոգությունները ռուսական կողմին են փոխանցել դեռեւս 2021-ի փետրվարին։ Ըստ այդմ՝ ավելացնենք ամենակարեւոր հարցը՝ եթե կասկածի տակ էր ռուսական «խաղաղարար» կոնտինգենտի առաքելությունը, ինչն ակնհայտ էր առանց Փաշինյանի հայտարարության էլ, ապա ո՞րն էր այս ընթացքում Փաշինյանի առաքելությունը։ Հանուն սեփական իշխանությունը պահելու կիսաակնարկներն ու «շանտա՞ժը», որոնք մի քանի անգամ տեղ են գտել նրա ելույթներում 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր, ռուս-թուրքական չգրված պայմանավորվածություննե՞րը, թե՞ ռուսների խոստումներին հավատալը։

Հանուն արդարության նշենք հայկական քաղաքական դասի ու զլմ-ների գերակշիռ մասի պատասխանատվությունն այս հարցում, որոնք կրծքով պաշտպանում էին ռուսական պլանները Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբով ու արդարացնում նրա գործողությունները։

Սակայն դա չի հանում Փաշինյանի պատասխանատվությունը։ Մեղադրանքները, որոնք շարունակություն չեն ունեցել հայկական իրավունքների հիմքով ինքնիշխան նախաձեռնությունների ու խորհրդարանում դրանց քննարկումների ձեւով, ավելի են բարդացրել Հայաստանի իրավիճակը, ավելին՝ Հայաստանը դարձրել են կրկնակի թիրախ։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ 2021-ի փետրվարի հիշատակումը հենց այն շրջանն է, երբ Հայաստանն ուներ ռուս-թուրքական պարտադրված համաձայնությունները ճեղքելու հնարավորություն՝ արեւմտյան նախաձեռնություններին պատշաճ արձագանքելու դեպքում, որոնք հնարավորություն կտային Արցախի եւ հայկական այլ խնդիրները վերադարձնել միջազգային լեգալ հարթակներ։ Ընդ որում, Հայաստանը լիուլի ուներ առիթը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտումները Մոսկվայի ու Բաքվի կողմից։

Վերջին օրերի իրադարձություններն Արցախում եւ դրանց Կրեմլի ու ՌԴ արձագանքները ցույց տվեցին, որ Մոսկվան ու Բաքուն փաստացի պաշտոնապես չեղարկում են նոյեմբերի 9-ի թուղթը։ Այն երբեւէ չի էլ գործել, Մոսկվան ու Բաքուն այն խախտել են հենց ստորագրման գիշերը, փոխելով արդեն ստորագրված տեքստի որոշ դրույթներ։ Լրագիրը եւ եւս 1-2 լրատվամիջոց դեռ այն ժամանակից էին գրում, որ այդ թուղթը իրականում ռուս-թուրքական հանցավոր համաձայնությունների քողածածկույթն է՝ ուղղված Հայաստանի դեմ՝ հայկական հնարավոր նախաձեռնությունները չեզոքացնելու, միջազգային լեգալ հարթակներում հայկական իրավունքների խնդիրների քննարկումները բացառելու համար։

Ներկայում, երբ Մոսկվան ու Բաքուն ավարտին են հասցնում Արցախի «ընդունման-հանձնման» ակտը Արցախի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու ընթացիկ քայլերով, առաջանում է հարց՝ հայկական քաղաքական ու մեդիա-փորձագիտական «իսթեբլիշմենտը» ընդունա՞կ է մշակել ու իրականացնել այդ պլանները խափանելու սխեմաներ եւ իրական դիմադրություն՝ տարիներ շարունակվող ներքին անպտուղ «բանավեճերի», Կրեմլի քարոզչական աղբի տիրաժավորման, քաղաքական «բազմաշերտ» պրիմիտիվիզմի, ողբի ու պարտվողականության փոխարեն։

lragir.am