Արարատից տեղեկացնում են. կա վիրավոր

Այսօր՝ օգոսոտսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերտիվորեն ժամանել են Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Օրջոնիկ Հայրապետյանն ու Գեղամ Մովսիսյանը։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։  Վթարի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron