Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Արտյոմ Կանևսկոն»՝ Արտյոմ Հարությունյանը ու նրան ուղեկցողները

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանի  Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինիս հետ եղել են նաև ուղեկցողներ և նշված ավտոմեքենաներով հանդերձ բոլորը տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն։