Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ

Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2025 թվականի փետրվարի 15-ին։ Ընտրությունների անցկացումը կարժենա 20-25 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Հիշեցնենք, որ Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին հրաժարական  է տվել պաշտոնից և մեկնել Մոսկվա։ Նրան ժամանակավորապես փոխարինել է փոխնախագահ Բադրա Գունբան։

Աբխազիայի Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն հրաժարականից հետո` երեք ամսվա ընթացքում։ Բժանիան արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Ընդդիմադիր թեկնածուների մասին տեղեկություն դեռևս չկա։